Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նարինե Հերբերտի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Նարինե Հերբերտի Հովհաննիսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 13-3/1 հասցեում գտնվող, 07-029-0034-0157 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 11-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 1419-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: