Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Բեգլար Մարատի Վասիլյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Բեգլար Մարատի Վասիլյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 6-րդ փողոց, 56 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0036-0201 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02042024-07-0100) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Բեգլար Մարատի Վասիլյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: