Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 62-րդ մասի՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի գյուղ Պռոշյան, Գայի փողոց, 1-ին նրբանցք, 18, 2 հասցեում գտնվող 07-053-0089-0030 կադաստրային ծածկագրի գույքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի N 1804733) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գայի փողոց, 1-ին նրբանցք, 18/2 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: