Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետի թ) ենթակետը և 2023 թվականի ապրիլի 12-ի N 2343-Ն որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օգտակար հանածոների արդյունահանման նպատակով <<Եղվարդշին>> ԲԲԸ-ին տրված երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/317 թույլտվությունը՝  Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1․ Տալ նախնական համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող 07-004-0355-0001, 07-004-0356-0001, 07-004-0376-0003 կադաստրային ծածկագրերից 3,8828 հա ընդհանուր մակերեսով 5-րդ կարգի անջրդի վարելահողերը ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման աշխատանքներ իրականացնելու նպատակով << Եղվարդշին>> ԲԲԸ-ին տրամադրելու համար։

2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱԶ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.87 Մբ)
(611.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner