Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի պահանջների, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 19-ին Բագրատիոն Դարբինյանի լիազորված անձ Սմբաթ Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ
1. Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Սոսեի փողոց, 22/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Բագրատիոն Էդուարդի Դարբինյանին պատկանող 07-065-0129-0064 կադաստրային ծածկագրի հողամասում տալ 21,58 քմ մակերեսով բնակելի տան, 6,93 քմ մակերեսով օժանդակ շինության քանդման թույլտվություն:
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քանդման ընթացքում հետևել աշխատանքների ճիշտ իրականացմանը: