Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 18-րդ հոդվածի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1<<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Եղվարդի N 2 մանկապարտեզ>>, <<Զովունիի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>> և <<Զովունիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել 50% զեղչ հաշմանդամ, ծնողազուրկ, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երեք և ավելի երեխաների (մեկ երեխայի), զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար: Զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների, ինչպես նաև Արցախյան մարտերի ընթացքում Եղվարդ համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար սահմանել 100% զեղչ: Յուրաքանչյուր երեխա կարող է օգտվել նշված արտոնություններից միայն մեկից:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի <<Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին>> N 63 որոշումը: