Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հաշվի առնելով այն համգամանքը, որ բյուջեի ֆոնդային մասով կա կատարված կապիտալ ծրագրերի վճարման անհրաժեշտություն, << Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հիմնադրման 50 ամյակի առթիվ դպրոցի հանդերձարանի վերանորոգման անհրաժեշտությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 21000.0 հազար դրամ:
2. Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի 9.2-1 ծրագրի 4637 հոդվածի <<2240.0>> թիվը փոխարինել <<3240.0>> թվով:
3. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքերի <<20000.0>> թիվը փոխարինել <<40000.0>> թվով:
4. Բյուջեի ֆոնդային մասի 4.5-1 ծրագրի 5113 հոդվածի <<67649.0>> թիվը փոխարինել <<87649.0>> թվով: