Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 26 դրական եզրակացությունը՝Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝
1. Եղվարդ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով <<ԱՐՄՕՅԼ>> ՓԲԸ-ին պատկանող 07-004-0586-0049 կադաստրային համարի 0,86027 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:
2. Եղվարդ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքվ <<ԱՐՄՕՅԼ>> ՓԲԸ-ին պատկանող 07-004-0586-0036 կադաստրային համարի 0,1173 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:
3. Եղվարդ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքվ <<ԱՐՄՕՅԼ>> ՓԲԸ-ին պատկանող 07-004-0586-0026 կադաստրային համարի 0,6326 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:
4. Եղվարդ համայնքի վարչական տարածքում, սեփականության իրավունքով <<ԱՐՄՕՅԼ>> ՓԲԸ-ին պատկանող 07-004-0586-0029 կադաստրային համարի 0,3579 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդի համայնքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: