|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 ապրիլի 2018 թվականի N 18 |
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 90-րդ հոդվածի 5-րդ մասի, հիմք ընդունելով <<Բուժականի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի 2018 թվականի ապրիլի 4-ի գրությունը՝<<Բուժականի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի նախակրթարանի ուսուցչի ամսական 80 հազար դրամ աշխատավարձի վճարումը ապահովելու վերաբերյալ, աղբահանության աշխատանքները մինչև տարեվերջ կատարելու նպատակով անհրաժեշտ դիզելային վառելանյութ ձեռք բերելու և աղբատար մեքենաների վարձը վճարելու նպատակով՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 15728,0 հազար դրամ: 2. Բյուջեի 9.2-1 ծրագրի 4637 հոդվածի <<560,0>> թիվը փոխարինել <<1040,0>> թվով: 3.Բյուջեի 05.1-1 ծրագրի 4637 հոդվածի <<55507,0>> թիվը փոխարինել <<70755,0>> թվով:
|
Կողմ -9 ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐԺԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|