Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 15 նիստի օրակարգը.
1) Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
2) Եղվարդ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3) Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին:
4) Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին:
5) Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին:
6) Հողամասը որպես համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
7) Հողամասը որպես համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
8) Հողամասը որպես համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
9) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
10) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
11) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության իրավունքը վաճառելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
12) Հողամասի վարձակալության պայմանագրում լրացում կատարելու մասին:
13) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին: