Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Եղվարդ համայնք, Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող <<Զովունիի մշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ի մարզադահլիճը ՝ 149.175 քմ մակերեսով, 3 տարի ժամկետով ԱՁ Սերգեյ Սարգսյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի դիմաց 500 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 74587,5 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին ԱՁ Սերգեյ Սարգսյանի հետ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր: