Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Հայարփի Սարգսի Բաղդասարյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ համայնքի Բուժական գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հայարփի Սարգսի Բաղդասարյանին պատկանող 07-020-0144-0044 կադաստրային համարի 0.17601 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,02 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: