Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Աննա Ջավադի Այդինյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Աննա Ջավադի Այդինյանին պատկանող 07-029-0185-0130 կադաստրային համարի 0.03833 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: