Այսօր: Հինգշաբթի, 6 Մայիսի 2021թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.04.21 Համապետական ծառատունկ

Ապրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացված համապետական ծառատունկին մասնակցեց նաև Եղվարդ խոշորացված համայնքը։ Համայնքի տարածքում տնկվեց շուրջ 2500 տնկի: Ծառատունկն իրականացվեց Եղվարդ քաղաքում և համայնքի վարչական տարածքներում՝ Զովունի, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Բուժական գյուղերում: Ծառատունկին մասնակցեցին համայնքի բոլոր ՀՈԱԿ-ները, ՊՈԱԿ-ները, հիմնարկ-ձեռնարկությունները: Եղվարդի համայնքապետարանի անձնակազմը, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ, ծառատունկն իրականացրեց Եղվարդի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում: Ծառատունկի աշխատանքներում ներգրավված էր համապատասխան տեխնիկա:

24.04.21 Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Այսօր Եղվարդի ողջ բնակչությունը, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ միասին հարգելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Արարողությանը մասնակցեցին Եղվարդ համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, համայնքապետարանի աշխատակազմը, դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների և բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվները՝ ծաղկեպսակներ դնելով և ծաղիկներ խոնարհելով Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև:

08.03.21 ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, տատիկներ, դուստրեր,Թերևս առաջին անգամն է, որ այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ շնորհավորական խոսքեր գտնել դժվարանում եմ: Պատճառը բոլորիս է հայտնի: Պատճառը դաժան ու կործանարար պատերազմն է, որը խիստ ցավոտ հարվածեց առաջին հերթին հենց ձե՛ր սրտերին: Ձեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հայ կին և մայր, ապրել է այդ արհավիրքը լիուլի...Սակայն ես գիտեմ, վստահ եմ, որ ոչինչ,  ոչինչ չի կարող կոտրել մեր առյուծասիրտ հերոսներին ծնած ու սնած հայ կնոջ աննկուն ոգին, ոչ մի վիշտ ու կորուստ չի կարող ստիպել հայ կնոջն ու մորը ծնկել, հուսահատվել, պարտվել: Եվ այսօր ես ուզում եմ մաղթել ձեզ ուժ ու կորով, որպեսզի նույն ոգով ու կամքով շարունակեք ապրել և ապրեցնել: Թող ձեր բոլոր գարունները ... Մանրամասն
18.02.21 Հանրային լսումներ
2021 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանրային լսումներ։ Օրակարգում` Եղվարդ համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագրի 2020 թվականի և 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները:Լսումները վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը: Ներկա էին համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, համայնքի ՀՈԱԿ-ների տնօրեններ,  բնակիչներ: Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Թելուշ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց Եղվարդ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի 2020 թվականի և 2020 թվականի տարեկան բյուջեի հաշվետվությունները, որից հետո պարոն Հարությունյանը ... Մանրամասն
31.12.20 Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ուղերձը
Եղվարդ համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,ավարտին է մոտենում 2020 թվականը, որը դարձավ մեր կյանքի, մեր պատմության, թերևս, ամենադաժան փորձություններից մեկը խորհրդանշող տարեթիվ...Մենք՝ հայերս, սովոր ենք Ամանորը նշել բարձր տրամադրությամբ, ճոխ հյուրասիրությամբ, ջերմ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով և, ամենակարևորը, նոր տարվա հետ կապված լավագույն ակնկալիքներով...Այս անգամ այլ է տրամադրությունը, իսկ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները կարծես թե չեն ամբողջանում մեր գիտակցության մեջ և մեր սրտերում...Անցնող տարին չափազանց ծանր ու ցավոտ հարված հասցրեց մեր ժողովրդին՝ մեզնից խլելով հազարավոր անմեղ կյանքեր, թողնելով բազմաթիվ խեղված ճակատագրեր...Թվում է՝ ծնկել ենք անհույս, և գերմարդկային ... Մանրամասն
21.12.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Համաձայն «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի՝ իրազեկում ենք, որ ՀՀ կառավարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Եղվարդ խոշորացված համայնքին միավորել Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ համայնքները:Նշված օրենքի նախագծի ընդունման արդյունքում ձևավորվելու է Նաիրի բազմաբնակավայր համայնքը, որի կազմի մեջ ներառված կլինեն 2 քաղաքային և 15 գյուղական բնակավայրեր:                                                                             ... Մանրամասն
11.12.20 Հանրային լսումներ. 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկում
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 16։00-ին Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանրային լսումներ: Օրակարգում Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումն էր։ Լսումները վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը: Ներկա էին խոշորացված համայնքի վարչական տարածքների ղեկավարները, համայնքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, համայնքի ՀՈԱԿ-ների տնօրեններ, ավագանու անդամներ, բնակիչներ: Քննարկումից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը:Եղվարդ համայնքում բյուջեն արդեն երրորդ տարին է՝ կազմվում է ծրագրային ձևաչափով, որի ընտրությունը պայմանավորված է ծախսերի կատարման արդյունավետությամբ և վերջնական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր և տեսահոլովակներ
Կյանքը միավորված Եղվարդ համայնքում
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
yeghvard.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner