Այսօր: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1158
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.11.19 ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Եղվարդի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում տեղի ունեցավ Եղվարդի Քաղաքացիների սպասարկ­ման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող <<Լավ տեղական ինքնակառավարում Հարա­վա­յին Կովկասում>> ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆի­նան­սավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։Միջոցառմանը ներկա էին ՀՀ ... Մանրամասն
11.11.19 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկում
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 16։00-ին Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանրային լսումներ: Օրակարգում Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումն էր։ Լսումները վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը: Ներկա էին խոշորացված համայնքի վարչական տարածքների ղեկավարները, համայնքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, համայնքի ՀՈԱԿ-ների տնօրեններ, ավագանու անդամներ, բնակիչներ: Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Թելուշ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց Եղվարդ համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի նախագիծը, որից հետո քննարկվեցին բանավոր առաջարկությունները: Համայնքի ղեկավարի տեղակալը և ֆինանսական բաժնի պետը ... Մանրամասն
12.10.19 Մարզային շաբաթօրյակ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզում հայտարարված մարզային շաբաթօրյակին միացավ նաև Եղվարդ խոշորացված համայնքը: Վաղ առավոտից համայնքի բոլոր վարչական տարածքներում մեկնարկեցին մաքրման և աղբահանման մեծածավալ աշխատանքներ, որոնց մասնակցում էին պետական և ոչ պետական հիմնարկների, ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների աշխատակիցները և համայնքի բնակիչները: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ: Մաքրվեց և բարեկարգվեց համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքը, զբոսայգին, խաղահրապարակը:
Համայնքում մաքրման աշխատանքները համակարգվում էին համայնքապետարանի կողմից: Ներգրավված էր անհրաժեշտ տեխնիկա:

08.10.19 Մեր լավագույն դաստիարակը
Հոկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական համերգ և մրցանակաբաշխության արարողություն։ Շնորհակալագրեր, պատվոգրեր և խրախուսական նվերներ ստացան բոլոր մարզերից և Երևանից մի քանի տասնյակ ուսուցիչներ, դաստիարակներ և տնօրեններ։ 35 մանկավարժներ ստացան համակարգիչներ։ Հպարտությամբ պետք է նշենք, որ պարգևատրված մանկավարժների շարքում էր Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի վաստակաշատ դաստիարակ Սեդա Քոչարյանը, ով Կոտայքի մարզպետարանի կողմից առաջադրվել էր որպես մարզի լավագույն դաստիարակ: Տիկին Սեդան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացավ շնորհակալագրի՝ կրթության, դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, մանկավարժական, ... Մանրամասն
07.10.19 Գրադարանավարի օրը
Այսօր Եղվարդի կենտրոնացված գրադարանային համակարգը նշում էր Գրադարանավարի օրը: Մասնագիտական տոնի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցում էին Եղվարդ խոշորացված համայնքի բոլոր գրադարանների աշխատակիցները: Հրավիրված էին հանրակրթական և արվեստի դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, ուսուցիչներ, ընթերցողներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ: Միջոցառման առանցքային թեմաներն էին Թումանյանն ու Կոմիտասը, որոնց ստեղծագործությունները ներկայացրին Եղվարդ քաղաքի և համայնքի գյուղերի շնորհալի դպրոցականները, Եղվարդի արվեստի դպրոցի սաները, համայնքի տաղանդավոր երգիչ-երգչուհիներ: Գրադարանային համակարգի աշխատակիցները համայնքապետարանի կողմից ստացան հաճելի անակնկալ նվերներ, իսկ արդեն վաստակած հանգստի ... Մանրամասն
21.09.19 ՀՀ անկախության տոնը Գյումրիում
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվեցին հանրապետության երկրորդ մայրաքաղաք Գյումրիում: Տոնական միջոցառումները մեկնարկեցին Գյումրու կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ին: Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին 7 երաժշտական հարթակներ՝ տարբեր ոճերի երաժշտության սիրահարների համար: Շահումյան փողոցում ցուցադրված էին գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների  աշխատանքներն ու ստեղծագործությունները: Իսկ Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով ներկայացվեց ՀՀ մարզերի կոլորիտը: Կոտայքի մարզի տաղավարում ներկայացված էր նաև Եղվարդ համայնքը՝ իր բերք ու բարիքով, յուրահատուկ խոհանոցով, համայնքում արտադրվող սննդամթերքով ու խմիչքների տեսականիով, ... Մանրամասն
12.09.19 Ամենամյա մարզական փառատոնը Եղվարդում
Սեպտեմբերի 11-ին Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցան ամենամյա մարզական փառատոնի ծրագրով անցկացվող մրցումներ, որոնց մասնակցում էին Եղվարդ խոշորացված համայնքի կրթական հաստատությունների թիմերը: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում: Փառատոնի ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը. կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և վազք' 1000 մետր: Կշռաքարի բարձրացում մարզաձևում հաղթող ճանաչվեց Ալեքսան Մեսրոպյանը՝ Արագյուղի միջնակարգ դպրոցից, բազկամարտից՝ Գեորգի Հարությունյանը՝ Զորավանի միջնակարգ դպրոցից: Կոխ-ըմբշամարտից ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Եղվարդ համայնքի ավագանու նիստ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1

(0224) 2-11-10

yeghvard.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner