Հարգելի համաքաղաքացիներ.
Տեղեկացնում ենք, որ Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմը Եղվարդ-Երևան երթուղու չգործելու վերաբերյալ համայնքի բնակիչներից ստացված բազմաթիվ ահազանգերից, ինչպես նաև մամուլում տեղ գտած հրապարակումներից ելնելով պարզաբանում է պահանջել երթուղին սպասարկող կազմակերպությունից, ինչին ի պատասխան ստացել է հավաստիացում, որ երթուղին անխափան կգործի սույն թվականի ապրիլի 21-ից: