«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 1200-ին, Եղվարդ համայնքի Բուժական բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա հանրային լսումների նախնական փուլ:
Օրակարգում՝ «Արեգ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից Բուժական բնակավայրում՝ պեմզայի չգործող հանքավայրին հարող տարածքում, հանքարդյունաբերության նպատակով ուսումնասիրություն կատարելու հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Փաստաթղթերին կարող եք տեղեկանալ՝ «Արեգ Պլյուս» ՍՊԸ, հեռ. 055/22-05-20
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: