Եղվարդի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար․
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-1).
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-2).
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-3).
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և հողօգտագործման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-4).
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-5).
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-8).
Մրցույթները կանցկացվեն 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի վարչական շենքում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի դեկտեմբերի 6-ը։