«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հունվարի 30-ին ժամը 15:00-ին Եղվարդի համայնքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում «Քասախի» ոռոգման համակարգի ձախ ճյուղի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման նախագծերի բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ում՝ ք․Երևան, Վարդանանց փակուղի 8 (5-րդ հարկ) հասցեում։