Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 41
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2019 թվականի N 41

ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի և Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենների գրությունները ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ,   Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում Եղվարդի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակ ստեղծելու ծրագրին ներդրում կատարելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի գրությունը՝ անխափան ջրամատակարարում ապահովելու և հետագա վթարներից խուսափելու համար անհրաժեշտ խողովակներ և փականներ հատկացնելու վերաբերյալ՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

1. Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել  3307.7 հազար դրամ.

 1)  Բյուջեի 1.6-1 ծրագրի  4637  հոդվածի <<1000.0>> թիվը փոխարինել <<2000.0>> թվով, այդ թվում՝

ա. <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ին՝ 200.0 հազար դրամ.

բ. Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին՝ 800.0 հազար դրամ: 

2) Բյուջեի 1.1-1 ծրագրի 4657 հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<2307.7>> թվով:

2. Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 850.0 հազար դրամ.

1Բյուջեի 4.2-4 ծրագրի 5129 հոդվածի <<2000.0>> թիվը փոխարինել <<2850.0>> թվով.

2) Ձեռքբերված խողովակները և փականները  անհատույց հանձնել <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությանը:


Կողմ -9

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner