Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Եղվարդ համայնքի հաշվարկային հաշվում առկա մնացորդը` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է`
Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի <<Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 64-Ն որոշումը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
<<Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ 1-5-ի:>>: