05.10.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍՈւՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Նաիրի համայնքի ուսումնական հաստատությունների սիրելի ուսուցիչներ, հարգարժան մանկավարժներ,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի տոնի առթիվ։Ուսուցչի դժվարին և խիստ պատասխանատու աշխատանքում, բացի մասնագիտական հարուստ գիտելիքներից, պահանջվում է անսահման սեր ու համբերատարություն, հոգեբանի նրբանկատություն, յուրաքանչյուր սանի նախասիրությունների ու ընդունակությունների հանդեպ ուշադրություն, երեխայի վարքագծքի դրսևորումների նկատմամբ անվրեպ արձագանք։Ամենօրյա ջանադիր, հետևողական աշխատանքով դուք նպաստում եք երկրի իսկական տիրոջ՝ գիտակից ու բանիմաց քաղաքացու կերտմանը։ Առաջին հերթին ձեզնից է կախված վաղվա մեր հասարակության գիտակրթական ու բարոյական նկարագիրը:Գիտատեխնիկական զարգացման ժամանակակից տեմպերը վկայում են, ...
Մանրամասն |
|
27.09.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Սեպտեմբերի 27-ին Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ, ավագանու անդամները, վարչական շրջանների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով կառուցված հուշաքարի առջև։ Եղվարդի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում կառուցված հուշապատի մոտ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Աբել Ստեփանյանը հոգեհանգստի կարգ կատարեց:
|
|
26.09.25
ԵՂՎԱՐԴԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
|
Նաիրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ներհամայնքային մարզական փառատոն: Փառատոնին մասնակցում էին Նաիրի համայնքի 12 ուսումնական հաստատությունների սաներ: Շախմատ, ֆուտբոլ, բազմակամարտ, վազք 100 մետր, կրոսավազք 1000 մետր, հեռացատկ սպորտաձևերում փայլուն արդյունքներ գրանցած թիմերը զբաղեցրին առաջատար հորիզոնականներ: Նաիրի համայնքի ղեկավարի խորհրդական Էդգար Նիկոլյանը երիտասարդներին փոխանցեց Նաիրիի համայնքապետարանի կողմից պատրաստված պատվոգրերը, մեդալներն ու գավաթները։ Փառատոնն անցավ ջերմ, ընկերական մրցակցային մթնոլորտում:
|
|
21.09.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Նաիրի համայնքի սիրելի՛ բնակիչներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության տոնի առթիվ։Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի գլխավոր երազանքը միշտ եղել է սեփական հողում պետականության հաստատումը:34 տարի առաջ հայ ժողովուրդը հռչակեց անկախություն` վերջնականապես ամրագրելով իր տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության նորագույն պատմության էջերում։Անկախությունը լոկ կարգավիճակ չէ կամ միջազգային ատյաններում ճանաչելի և լսելի լինելու պայման: Անկախությունը իրականություն դարձած մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որն այսօր պահպանելու համար պահանջվում է յուրաքանչյուրիս համառ, հետևողական, ամենօրյա ջանադիր աշխատանքն՝ ի նպաստ երկրի կայուն զարգացման:Անկախության պահպանման հրամայականը որակյալ կրթությամբ ...
Մանրամասն |
|
02.09.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
2025 թվականի սեպտեմբերի 2-ին Նաիրիի հանայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Նաիրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի հանրային քննարկումը: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը: Նիստն արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանը: Հանրային քննարկմանը ներկա էին Նաիրի համայնքի վարչական շրջաների ղեկավարները, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները, համայնքի ակտիվ բնակիչները: Նաիրիի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Սիրանուշ Նիկողոսյանը մանրամասն ներկայացրեց Նաիրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ...
Մանրամասն |
|
01.09.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, շնորհավորում եմ ձեզ գիտելիքի և դպրության օրվա, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գիտելիքը ցանկացած գործունեության, մասնագիտության հիմքն է, իսկ ժամանակակից աշխարհում հասարակության զարգացման ու բարեկեցության գրավականը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատներն առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։ Մեր օրերում գիտության աննախադեպ զարգացմամբ ավելի է կարևորվում կրթության դերը: Ուսումնական նոր չափորոշիչների ներդրմամբ հնարավորություն է ստեղծվում կրթական գործն ավելի արդյունավետ կազմակերպել: Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ի ...
Մանրամասն |
|
27.08.25
ԵՂՎԱՐԴԻ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՄԱՐԴԱՇԱՏ ԷՐ
|
Երեկ մարդաշատ էր Եղվարդի զբոսայգին: Նաիրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Լևոն Հովհաննիսյանի անվան կրթարանի և «Նաիրյան սերունդ» Համայնքային Զարգացման Երիտասարդական Հասարակական Կազմակերպության մասնակցությամբ իրականացվեց երիտասարդական համերգային ծրագիր: Եղվարդ քաղաքի երիտասարդ կատարողները ներկայացրին ազգագրական երգեր և ժամանակակից ռիթմեր: Պարային խմբերի ելույթները տպավորել էին ներկաներին, դե իսկ զբոսայգին վերածվել էր մեծ պարահարապարկի: Համերգային գեղեցիկ երեկոն եզրափակվեց շքեղ հրավառությամբ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |