ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Եղվարդ քաղաք)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Եղվարդը որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից: Առաջին գրավոր տեղեկությունները կապված են Մովսես Երկրորդ Եղվարդեցու` կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ` 574թ., ապա 603թ., հայ ազատագրական պատերազմի հետ: Հնում Եղվարդը եղել է գրչության կենտրոն: Այստեղ են ծնվել Մովսես Բ Եղվարդցի և Մաշտոց Ա Եղվարդեցի կաթողիկոսները: Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է 5-րդ դարի դահլիճ-եկեղեցին, որի ստորին մասը մասամբ պահպանվել է: Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը` կառուցված 1301թ-ին: Հյուսիս-արևմտյան մասում վեր է խոյանում Հայրենական մեծ պատերազմում զոհված եղվարդցիների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողը։ Մինչև 1972թ. Եղվարդը ընդգրկվել է Աշտարակի շրջանի վարչական տարածքում, իսկ 1972թ. մարտից եղել է նոր կազմավորված Նաիրիի շրջանի կենտրոնը: Եղվարդով են անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը և Մասիս-Նուռնուս երկաթգիծը:
Քասախ գյուղը հիմնադրվել է 1965 թվականին՝ նախկին Ապարանի շրջանի Չամռլու գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։ Չամռլու (Քասախ) գյուղը տարածված էր Արագած լեռան արևելյան ստորոտում, իր բույրն ու հովերը ստանում էր Արագածի հազարաբույր ծաղկունքից։ Արագածի այդ արևելյան լանջը իջնում էր մինչև Քասախ գետը։ 1963 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ սկսվում է Քասախի ջրամբարի կառուցումը, թեև այն պետության կար դեռևս 30-ական թվականներից։ Ջրամբար կառուցելու մտադրությունը 1964 թվականին սկսվում է իրականանալ։ Այդ պատճառով վերաբնակեցվում են Քասախ և Զովունի գյուղերը։ Սակայն այս գործընթացը մեծ դժվարություն էր առաջացնում երկու գյուղերի բնակիչների համար։ Այս գյուղերը պետք է վերաբնակեցվեին Երևանին մերձ «ղռեր» կոչվող անմշակ կիսաանապատային տարածքում։ 1964 թվականի աշնանից սկսվում է գյուղի աստիճանական վերաբնակեցումը Աշտարակի վարչական տարածքում նոր բնակավայր N40 սովխոզ անունով։ Բնակավայրը հիմնադրվել է 1965 թվականին՝ նախկին Ապարանի շրջանի Չամռլու գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։
Պռոշյան գյուղը հիմնադրվել է 1960թ. , Երեւան-Աշտարակ ավտոմայրուղու ձախ մասում, խամ ու խոպան հողերի վրա: Հյուսիսային կողմից գոտիավորվում է ջրանցքի 2-րդ հերթով, արևելյան կողմից սահմանակից է Քասախ գյուղին, հարավից սահմանակից է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղին, իսկ արևմուտքից` Արայի համայնքին: Գյուղում գործում է կոնյակի գործարան: Բնակչությունն զբաղվում է խաղողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղմթերքներից իրենց որակով ճանաչում ունեն Պռոշյանի խաղողն ու ծիրանը: Արցախյան ազատամարտում իր լավագույն մասնակցությունն է ցուցաբերել ջոկատը` տալով 8 զոհ և 1 անհայտ կորած: Իր սխրանքներով և հերոսությամբ աչքի է ընկել ջոկատի հրամանատար, անհայտ կորած, 1-ին աստիճանի շքանշանակիր Կարոտ Մկրտչյանը, ում անունով էլ անվանակոչված է համայնքի մշակույթի տունը: Անմահ փառքով է պսակվել նաև Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանը /Պետո/, որը հետմահու արժանացել է 1-ին աստիճանի շքանշանի: Նրա անունով է անվանակոչվել գյուղի միջնակարգ դպրոցը։ Պռոշյան, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Մ-1 Երևան-Աշտարակ ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Մարզկենտրոն Հրազդան քաղաքից հեռու է 52 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 4 կմ։ Պռոշյան է վերանվանվել 1964 թ.-ի օգոստոսի 15-ին։ Պռոշյանում գործում են ` 1 դպրոց, 1 մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց, 1 գրադարան:
Զովունի գյուղը հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից: Նախկին Զովունի գյուղը հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) Մոլլաղասում, ինչպես նաև Առաքելոց անվանումներով։ Զովունի գյուղում կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զովունցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող և գյուղի պատմությանը նվիրված թանգարան։ Գյուղի տարածքում է գտնվում Կարմիր բերդ կոչվող պատմամշակութային հուշարձանը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին թվագրվող կիկլոպյան ամրոցը, ինչպես նաև 7-րդ դարի բերդի ավերակները։
Զորավան գյուղը կառուցվել է 1972-80 թթ., լքված <<Խաչոի գյուղ>> բնակավայրի տարածքի վրա: Գյուղի կառուցման հիմնական նպատակը եղել է խոշոր եղջերավոր անասունների մատղաշի աճեցման և բտման համալիրի ստեղծումը: Զորավան անվանումը տրվել է ի շնորհիվ գյուղի տարածքում գտնվող 7-րդ դարի Գրիգոր Մամիկոնյան իշխանի կողմից կառուցված Զորավոր եկեղեցու: Գյուղի բնակչությունը հավաքված է Անդրկովկասի երեք հանրապետությունների շրջանների գյուղերից ու քաղաքներից:
Բուժական գյուղը հիմնադրվել է 1920 թվականին։ Նախնիները այստեղ ե նգաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյից և Սալմաստից։ Բուժականից 3 կմ հյուսիս գտնվում է «Թեղենյաց» վանքի համալիրը, 1,5 կմ արևելք՝ Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը։ Բնակավայրի կենտրոնում է գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը։
Արագյուղ գյուղը հիմնադրվել է 1828թվականին, Արևմտյան Հայաստանի Արծափ և Արճեշ գավառներից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից։ Միչև 1946 թվականը բնակավայրը կրել է Ղարաջորան անվանումը: Արագյուղում են գտնվում <<Թուխ Մանուկ>> և Սուրբ Աստվածածին>> եկեղեցիները, ինչպես նաև Սամսոն Տեր-Պետրոսյանի (Խենթի) հուշարձանը։
Սարալանջ գյուղը հիմնադրվել է 1921 թվականին, նախկին անվանումը եղել է Թուլինաբի, վերաբնակեցվե լէ 1915թ. Արևմտյան Հայաստանի Մուշ գավառի հաստատումով: Գյուղում տեղադրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված 14 սարալանջցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքար:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Եղվարդ համայնքի աշխարհագրական դիրքը նախալեռնային է: Կլիմայական պայմանները՝ չոր ցամաքային:
Եղվարդ քաղաքը գտնվում էԱրայի լեռան հարավային ստորոտում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք,մայրաքաղաք Երևանից՝ 12 կմ հյուսիս-արևմուտք: Հյուսիս-արևմտյան հատվածում Եղվարդ քաղաքը սահմանակից է Արագածոտնի մարզին։
Պռոշյան գյուղը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի՝ Մ-1 Երևան-Աշտարակ ավտոմոբիլային ճանապարհի վրա է գտնվում։ Մարզկենտրոն Հրազդան քաղաքից հեռու է 52 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 4 կմ։
Քասախ գյուղը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի՝ Մ-1 Երևան-Աշտարակ ավտոմոբիլային ճանապարհի վրա է գտնվում։ Մարզկենտրոն Հրազդան քաղաքից հեռու է 53 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 3 կմ։
Զովունի գյուղը գտնվում է Երևան քաղաքից 1 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից՝ 55 կմ հեռավորության վրա։ Սահմանակից է Եղվարդ, Քանաքեռավան, Քասախ և Մրգաշեն բնակավայրերին:
Զորավան գյուղը գտնվում է Արայի լեռան արևելյան ստորոտում, մարզկենտրոնից 35 կմ, Երևանից՝ 18 կմ հեռավորության վրա: Սահմանակից է Արագյուղ, Սարալաջ, Քարաշամբ Նոր Գեղի բնակավայրերին։
Բուժական գյուղը գտնվում է մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք՝ Ծաղկունյաց լեռների հարավայինլանջին, մայրաքաղաքից՝ 33 կմ հեռավորության վրա։ Երեք կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։
Արագյուղ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևմուտք, մայրաքաղաքից՝ 30 կմ հեռավորության վրա՝ Արայի լեռան արևելյանստորոտում։
Սարալանջ գյուղը գտնվում է Արայի լեռան արևելյանստորոտում, մարզկենտրոնից 31 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 25 կմ հեռավորության վրա:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
410
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-70C-ից -100C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+280C-ից +330C
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Եղվարդ (կենտրոն)
1․2) Քասախ
1․3) Պռոշյան
1.4) Զովունի
1.5) Զորավան
1.6) Արագյուղ
1.7) Բուժական
1.8)Սարալանջ
0
8
7
6
12
16
30
yeghvard.kotayq@mta.gov.am
2401, 2402, 2403, 2405, 2406, 2407, 2413, 2415
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
4425
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Եղվարդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզի շենքային պայմանների անբավարար վիճակ
Զովունի գյուղի խմելու ջրի ջրագծի բացակայություն և ներքին ցանցի վերանորոգում
<<Զորավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքային պայմանների անբավարար վիճակ
Եղվարդը որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից։ Այն գտնվում է Արա լեռան ստորոտում՝ Երևանից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Առաջին գրավոր տեղեկությունները կապված են Մովսես Երկրորդ Եղվարդեցու կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ՝ 574թ․, ապա 603թ․՝ հայ ազատագրական պատերազմի հետ։ Եղվարդի մոտ տեղի է ունեցել երեք նշանավոր ճակատամարտ, որոնցից առաջինը կապված է հայոց արքա Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի անունների հետ։ Երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել 603թ-ին՝ Փոկաս կայսեր և պարսից միջև, իսկ երրորդը՝ 1735թ․՝ Նադիր շահի և օսմանցիների միջև։
Հնում Եղվարդը եղել է գրչության կենտրոն։ Այստեղ են ծնվել Մովսես Բ Եղվարդեցի (897-898 թթ․) և Մաշտոց Ա կաթողիկոսները։
Եղվարդ անվան ծագման մասին ժողովուրդը պահպանել է երկու ավանդություն, որոնցից մեկի համաձայն, Նոյի տապանից տեսնելով Արայի լեռան ստորոտից ջրի քաշվելը՝ բացականչել են․ <<Եղևարդ>> (ահա կատարվեց), որտեղից էլ ծագել է գյուղի անունը։ Ըստ մյուս ավանդության, գյուղին կից ավերակ մենաստանում պահվում էր Քրիստոսի գեղարդը, որի պատճառով էլ այն կոչվել է Գեղարդ, իսկ հետո ձևափոխվել, դարձել Եղվարդ։
Հռչակված են եղել Եղվարդի սարավանդում մշակվող սպիտակահատ ցորենը և նրանից ստացվող լավաշ հացը։
Եղվարդում կա քրիստոնեական ընդարձակ գերեզմանատուն, որտեղ կան 10-15-րդ դարերի քանդակազարդ գերեզմանաքարեր։
Գերեզմանատան հարավային մասում կան հսկա որձաքարերից շարված շինության հետքեր։ Ըստ Թորոմանյանի, հեթանոսական ժամանակներում կառուցված այդ շինությունը հետագայում վերածվել է մատուռի։
Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է 5-րդ դարի դահլիճ-եկեղեցին, որի ստորին մասը մասամբ պահպանվել է։
Եղվարդից հյուսիս-արևելք՝ Արայի լեռան լանջին, 7-րդ դարում կառուցվել է Զորավոր եկեղեցին։
Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը՝ կառուցված 1301 թվականին (2001 թվականին մեծ հանդիսությամբ նշվեց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու 700 ամյակը, որին ներկա էին հոգևորականներ, մտավորականներ՝ ամբողջ հանրապետությունից, նաև համայնքի ողջ բնակչությունը)։
Մինչև 1972 թվականը Եղվարդը ընդգրկվել է Աշտարակի շրջանի վարչական տարածքում, 1972 թվականի մարտից եղել է նոր կազմավորված Նաիրիի շրջանի կենտրոնը։
1995 թվականի դեկտեմբերի 1-ից Եղվարդ գյուղական բնակավայրին տրվել է հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ։
Բնակավայրում մշակվում են հացահատիկ, կերային կուլտուրաներ, խաղողի և պտղատու այգիներ։
Եղվարդով են անցնում Արզնի- Շամիրամ ջրանցքը և Մասիս- Նուռնուս երկաթգիծը։
Զովունին հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից։ Նախկին Զովունի գյուղը 1644 թվականին Սահակ գրչի հիշատակարանում հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) անունով, գյուղի նախկին անվանումներից է Մոլլաղասում, գյուղը կոչվել է նաև Առաքելոց, կապված գյուղում 3 եկեղեցի լինելու փաստի հետ։
Գյուղի պատմական տարածքը գտնվում էր Մեծ Հայքի պատմական Նիգ գավառում։ Ըստ հայոց Տրդատ Գ թագավորի քարագիր հունարեն արձանագրության, Նիգ գավառը իր կենտրոնատեղիով նվիրվել է Գնթունիների նախարարական տոհմին։ Ծառաշենի հետ են առնչվում Տաճատ Գնթունու, Դավիթ Գնթունու և Գրիգորի Գնթունու անունները, ովքեր թաղված են պատմական Ծառաշեն գյուղի տարածքում։ Նրանցից Գրիգոր Գնթունին կառուցել է Սուրբ Պողոս-Պետրոս 5-6-րդ դարերի պատմական արժեք ներկայացնող եկեղեցին, որը սակայն ներկայումս կիսաքանդ վիճակում է։ Ծառաշենում է գտնվում նաև քրիստոնեական «Թուխ Մանուկ» տաճար եկեղեցին, որը թվագրվում է 6-րդ դարի։ Այդ տարածքում է գտնվում նաև «Սուրբ Վարդան» կիսաքանդ տաճարը (16-րդ դար)։ Այստեղ է թաղված Վարդան Մամիկոնյանի հետ Ավարայրի ճակատամարտում զոհված Տաճատ Գնթունին։
Ըստ լեգենդի, այստեղ է թաղված Վարդան Մամիկոնյանի մարմնի մի փոքրիկ նշխար՝ մի փունջ մազ և մի մատը, դրա համար էլ հավանաբար մատուռ ուխտատեղին կոչվում է Սուրբ Վարդան։ Զովունի գյուղի բնակչության արմատները գալիս են Պարսկահայքի Հեր և Զարևանդ գավառներից, Խոյի գավառի Սևդավար և Բելդավար գյուղերից, նաև Ալաշկերտի, Մուշի և Սալմաստի գավառներից, 1829, 1877-78 և 1915-20 թթ:
1936 թվականին գյուղը Մոլլաղասումից վերանվանել են Զովունի։ Այդ թվականին գյուղի բնակչությունը կազմել է ընդամենը 203 մարդ։ Գյուղի բնակչության հիմանական զբաղմունքը եղել է հողագործությունն ու անասնապահությունը։ Զովունի գյուղը, որը գտնվում էր Ապարանի շրջանում, Ապարանի ջրամբարի կառուցման ժամանակ՝ 1965-1967 թթ-ին, ամբողջովին վերաբնակեցվեց Երևան քաղաքի Շահումյանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ամո գյուղին կից տարածքում, և ՀԽՍՀ Գերագույն խորհդրի 1972 թ. ապրիլի 4-ի հրամանագրով վերանվանվեց Զովունի, իսկ գյուղը մտավ Նաիրիի շրջանի կազմի մեջ։
Վերաբնակեցված ընտանիքների մի փոքր մաս բնակություն է հաստատել Երևանում՝ հիմնականում ներկայիս Աջափնյակ վարչական տարածքում Զովունի գյուղի տարածքից պեղված հնագույն անոթներ, Գավառի Պետական համալսարանի հնագիտական և պատմագիտական թանգարանում վերաբնակեցվելուց առաջ 1959 թվականի տվյալներով Ապարանի Զովունի գյուղը ունեցել է 711 բնակիչ, իսկ նոր Զովունիում 1975 թվականի տվյալներով արդեն 2555 մարդ, ներառյալ այնտեղ բնակվող եզդիական թաղամասի բնակչությունը։ Վերաբնակեցվելուց հետո տարբեր ժամանակահատվածներում (առավելապես Խորհրդային միության տարիներին) գյուղում սկսվեցին կառուցվել բնակելի տներ, խանութներ, դպրոց, մանկապարտեզ, բուժ. ամբուլատորիա, մեքենա-տրակտորային հավաքակայան իր արհեստանոցներով, մշակույթի տուն, վարչական շենքեր և այլն։
Փողոցները ասֆալտապատվեցին, մայթեզրերին տնկվեցին դեկորատիվ ծառեր, գյուղը ունեցավ խմելու և ոռոգման ջրի կարգավոր գործող ցանց, գյուղի փողոցներում կար գիշերային լուսավորվածություն։ Զովունի-Եղվարդ ընկած հատվածում հիմնվեցին խաղողի և պտղատու այգիներ։ Կառուցվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Զովունցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող և գյուղի պատմությանը նվիրված թանգարանը։ Զովունի գյուղի վարչական տարածքում է գտնվում Կարմիր բերդ կոչվող պատմամշակութային հուշարձանը, այն թվագրվում է միջին բրոնզից մինչև վաղ միջնադար, իսկ հայտնաբերված խեցեղենի նմուշները՝ 2-րդ-1-ին հազարամյակներ, տարածքում պահպանվել են 7-րդ դ. բերդի ավերակները։
Չամռլու (Քասախ) գյուղը տարածված էր Արագած լեռան արևելյան ստորոտում, իր բույրն ու հովերը ստանում էր Արագածի հազարաբույր ծաղկունքից։ Արագածի այդ արևելյան լանջը իջնում էր մինչև Քասախ գետը։ 1963 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ սկսվում է Քասախի ջրամբարի կառուցումը, թեև այն պետության կար դեռևս 30-ական թվականներից։
Ջրամբար կառուցելու մտադրությունը 1964 թվականին սկսվում է իրականանալ։ Այդ պատճառով վերաբնակեցվում են Քասախ և Զովունի գյուղերը։ Սակայն այս գործընթացը մեծ դժվարություն էր առաջացնում երկու գյուղերի բնակիչների համար։ Այս գյուղերը պետք է վերաբնակեցվեին Երևանին մերձ «ղռեր» կոչվող անմշակ կիսաանապատային տարածքում։
1964 թվականի աշնանից սկսվում է գյուղի աստիճանական վերաբնակեցումը Աշտարակի վարչական տարածքում նոր բնակավայր N40 սովխոզ անունով։
Բնակավայրը հիմնադրվել է 1965 թվականին՝ նախկին Ապարանի շրջանի Չամռլու գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։
Գյուղի անվան պատմության վերաբերյալ շատ ավանդություններ կան, սակայն տեղացիները հիշատակում են Սարդար խանի պատմությունը։
Ըստ գյուղի ավանդության՝ Երևանի Սարդարի որդին որսի է գալիս այս կողմերը։ Վրան է խփում Քուչակ գյուղի ներքին հողամասում։ Լուսադեմին բաց անելով աչքերը, խանը եղնիկի մի մոլորված ձագ է տեսնում Քասաղի կողմը վազելիս։ Նստում է ձին, ընկնում նրա ետևից։ Եղնիկն իրեն գցում է մոտակա ճահճուտը։ Խանի ձին խրվում է ցեխի մեջ և ցած գցում տիրոջը։ Ծառաները ուշ երեկոյան գտնում են խանին և տանում մոտիկ գյուղը։ Երբ նրա ուշքը գլուխն է գալիս, բարկացած հրամայում է տունը մի սայլ լծել, հող ու քար լցնել ճահիճը, որ չորանա։ Շատ լծկան է խեղդվում, վար ու ցանքը մնում է, սուգ ու շիվանը երկինք է բարձրանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Չամռլու՝ Ցեխավան։
Հիմնադրվել է 1960թ. , Երեւան-Աշտարակ ավտոմայրուղու ձախ մասում, խամ ու խոպան հողերի վրա: Հյուսիսային կողմից գոտիավորվում է ջրանցքի 2-րդ հերթով, արևելյան կողմից սահմանակից է Քասախ գյուղին, հարավից սահմանակից է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղին, իսկ արևմուտքից` Արայի համայնքին: Գյուղում գործում է կոնյակի գործարան:
Բնակչությունն զբաղվում է խաղողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղմթերքներից իրենց որակով ճանաչում ունեն Պռոշյանի խաղողն ու ծիրանը: Արցախյան ազատամարտում իր լավագույն մասնակցությունն է ցուցաբերել ջոկատը` տալով 8 զոհ և 1 անհայտ կորած: Իր սխրանքներով և հերոսությամբ աչքի է ընկել ջոկատի հրամանատար, անհայտ կորած, 1-ին աստիճանի շքանշանակիր Կարոտ Մկրտչյանը, ում անունով էլ անվանակոչված է համայնքի մշակույթի տունը:
Անմահ փառքով է պսակվել նաև Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանը /Պետո/, որը հետմահու արժանացել է 1-ին աստիճանի շքանշանի:
Նրա անունով է անվանակոչվել գյուղի միջնակարգ դպրոցը։
Պռոշյան, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Մ-1 Երևան-Աշտարակ ավտոմոբիլային ճանապարհի վրա։ Մարզկենտրոն Հրազդան քաղաքից հեռու է 52 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 4 կմ։ Պռոշյան է վերանվանվել 1964 թ.-ի օգոստոսի 15-ին։
Պռոշյանում գործում են ` 1 դպրոց, 1 մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց, 1 գրադարան:
Արագյուղ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 30 կմ հարավ-արևմուտք՝ Արայի լեռան արևելյան ստորոտում։
Նախնիների զգալի մասի 1828 և 1914-1922 թթ.-ին եկել են Արևմտյան Հայաստանի Բայազետի Արծափ գյուղից, Կարսից և Իգդիրից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ և հացահատիկի մշակությամբ։ Արագյուղն ունի Թուխ Մանուկ (1890 թ.), Սբ. Աստվածածին (V դար), Սբ. Կարապետ (VI-VII դար), Ծաղկավանք (XIII-XIV դարեր) եկեղեցիներ։
Գյուղից հյուսիս պահպանվում են Օձուտ բնակավայրի ավերակները, իսկ հարավ-արևմուտքում՝ Կարմիր Ավերակ և Եզրագյուղ բնակավայրերի ավերակները։
Զորավան գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզում Արայի լեռան արևելյան ստորոտում, սահմանակից է Եղվարդ քաղաքին և մարզի չորս գյուղական" Արագյուղ, Սարալանջ, Քարաշամբ, Նոր-Գեղի համայնքների վարչական տարածքներին: Մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, Երևան քաղաքից" 35 կմ:
Զորավան գյուղական համայնքը երիտասարդ բնակավայր է, այն կառուցվել է 1972-80թթ, լքված «Խաչոյիգյուղ» բնակավայրի տարածքի վրա: Զորավան անվանումը տրվել է ի շնորհիվ տարածքում գտնվող VII դարի Գրիգոր Մամիկոնյան իշխանի կողմից կառուցված Զորավար ճարտարապետական հուշարձանի:
Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են մի շարք պատմական հուշարձաններ:
Գյուղից 2,5կմ հարավ-արևելք Դովրի կոչված վայրում է գտնում Ք.ա. 4-րդ հազ վերջ 1-ին հազ «Դովրի» ամրոցը, որիմերձակայքումտարածվումէ Ք.ա. 2-1 հազ վերջիդամբարանադաշտը: Գյուղատեղիի հարավային մասում է գտվում 7-րդ դարի բազմախորան Զորավար եկեղեցին /Սբ. Թեոդորոս, «Ղարղավանք»/, որի կառուցումը սկսվել է անմիջապես Զվարթնոցի տաճարի կառուց մանավարտից հետո (641-661 թթ.), այդ իսկ պատճառով էլ հուշարձանի հարդարանքը՝ (Զորավար եկեղեցին) կրում է Զվարթնոցի ազդեցությունը: Եկեղեցին կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը 661-685 թթ.: Զորավարը պարագծով բազմաստիճան պատվանդանի վրա բարձրացողութաբսիդհորինվածքով, դարչնագույն սրբատաշ տուֆից կառույց է: Աբսիդների հատման հանգույցներում արտաքուստ արված են եռանկյունաձև (հայկական) խորշեր՝ խոյակներով պսակված երեք քարորդ որմնասյուներով: Առագաստային փոխանցումով գմբեթի թմբուկը ներսից շրջանաձևէ, արտաքուստ՝բազմանիստ, ներսում պահպանվել են որմնանկարների հատվածներ: Զորավար եկեղեցու մուտքը հյուսիս-արևմուտքից է: Զորավարի հորինվածքն ունի նաև Իրինդի եկեղեցին:
Զորավար եկեղեցուց 200մ հյուսիսում է գտվում 13-րդ դարի եկեղեցին իր ստորգետնյա դամբարանով և եկեղեցու շրջակայքի ավերված գերեզմանոցով: Գյուղի հյուսիսային եզրին, Արագյուղ տանող ճանապարհի ձախ կողմում է գտվում 19-րդ դարի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի պատերին ագուցվածեն 10-16 դդ խաչքարեր:
Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1480 մետր, աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները" չորցամաքային: Տարվա եղանակներից համեմատաբար լավ է գարունը, ամառը տևական է" 4,5-5 ամիս: Տարեկան տեղումների քանակը կազմում է 200-ից 300 մմ, վերջին տարիներին նկատվում է տևական ձնածածկույթի սակավություն և կարկտահարություն: Գյուղը չունի հարթ մակերես: Համայնքում գործում է հանրակրթական դպրոցը, «Զորավանի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ, «Զորավանինախադպրոցականուսումնականհաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և «Եղվարդհամալիր» ՍՊԸ-ն, ինչպես նաև 3 պարենային և ոչ պարենային խանութներ, գրանցված են արտադրական և ոչ արտադրական մասնավոր ձեռնարկություններ, անհատ ձեռներեցներ:
Facebook
Location on Google Maps
YouTube