Հայտարարությունների քանակը`
449
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
26/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շահառու կարող են լինել․գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ՝ ֆինանսական կառույց) ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով), անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ լիզինգառու)։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան.
· տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
· կոմբայններ,
· հավաքիչ-մամլիչներ,
· շարքացաններ,
· գութաններ,
· խոտհնձիչներ,
· կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
· կուլտիվատորներ, ֆրեզներ,
· սրսկիչներ,
· տրակտորային կցասայլակներ,
· այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն)։
Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգային գործարքներ։
Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Լիզինգի առարկայի ձեռքբերման տոկոսադրույքները
|
Լիզինգի տարեկան տոկոսադրույք՝
|
2%
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույք՝
|
0%
|
Կանխավճար՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի
|
20%
|
լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով
|
Լիզինգի մարման ժամկետը
|
կոմբայնների համար
|
7-10 տարի
|
տրակտորների համար
|
5-6 տարի
|
շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար
|
3-6 տարի
|
այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար
|
3 տարի
|
տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել
|
6 տարի
|
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 500,0 մլն դրամը.
|
Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո)` ֆինանսական կառույցի հաշվին
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայսիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրի համայնքի «Եղվարդի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում կկայանա «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված քսայուղերի և բիտումի արտադրամասի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/05/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/06/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նաիրիի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար՝
|
ԵՐԹՈՒՂՈՒ՝
|
NN
ը/կ
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը
|
Վերջնակետ
|
սպասարկման համար պահանջվող հիմնական և պահուստային
ավտոբուսների քանակը
|
1․
|
Եղվարդի ներքաղաքային N1
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
3
|
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1․ Հայտ՝ ձև N 2: 2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն): 3.* Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ: 4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ: 5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր: 6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում ենթակարգավորական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագրի (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում): 7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար՝ նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին): Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: • Փաթեթները բացվելու են 16․06․2025թ․՝ ժամը 13։00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում․ • Մրցույթը կկայանա 2025 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1). • Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հայտարարությունը հրապարակելուց հետո աշխատանքային օրերին՝ ժամը 11:00-ից 17։00-ն.
• Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ (13.06.2025թ.՝ ժամը 11։00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժին).
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել (0224)-2-20-02 հեռախոuահամարով։ *Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մոդուլ» ՍՊԸ -ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագյուղ բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում:
Օրակարգում ՝
Պռոշյան բնակավայրի Գ. Չաուշի խճուղի 7/12 հասեցում գտնվող հողամասում հասարակական նշանակության շինությունների՝ հանդիսությունների սրահի կառուցապատման աշխատանքներն են:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում:
Օրակարգում՝
«Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ի կողմից Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի Գ. Չաուշի խճուղի 95 հասցեում բազմաբնակարան համալիր կառուցելն է:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 22-ից 23-ը Նաիրի համայնքի պաշտոնական կայքէջը (yeghvard.am) տեխնիկական վերազինման և արդիականացման հետևանքով ժամանակավորապես չի գործելու։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հասմիկ Զաքարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ` Նաիրի համայնքի <<Բուժականի մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
1) <<Բուժականի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենը՝
1․ Իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը, այդ թվում՝ կազմակերպում է յուրաքանչյուր սանի կրթությունը նախադպրոցական կրթական ծրագրերի միջոցով, ապահովում է հաստատության սաների զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու, օտար լեզուների և հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը։
2․ Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)․
3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 185000 (մեկ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ է։
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գ․ Բուժական, 2-րդ փողոց, շենք 5։
Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 20-ին ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1), հեռ. 0224 2-16-91:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 5-ը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
2․ Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմում` ք. Եղվարդ, Երևանյան 1, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենք, հեռ. 022421691, ժամը 10:00- ից մինչև 15:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հասմիկ Զաքարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ` Նաիրի համայնքի <<Արագյուղի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
<<Արագյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենը՝
1․ Իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը, այդ թվում՝ կազմակերպում է յուրաքանչյուր սանի կրթությունը նախադպրոցական կրթական ծրագրերի միջոցով, ապահովում է հաստատության սաների զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու, օտար լեզուների և հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը։
2․ Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր)․
3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 185000 (մեկ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ է։
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գ․ Արագյուղ, 1-ին փողոց, շենք 23։
Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 16-ին ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճ (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1), հեռ. 0224 2-16-91:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 2-ը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
2․ Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմում` ք. Եղվարդ, Երևանյան 1, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենք, հեռ. 022421691, ժամը 10:00- ից մինչև 15:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:
|
| | |
|
|
|
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հասմիկ Զաքարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ:
Օրակարգում՝
1) Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին․
2) Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի N 33-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․
3) Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին․
4) Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին․
5) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագիրը ժառանգի հետ շարունակելու մասին․
6) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին․
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին․
8) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին․
9) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին․
10) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին․
11) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին․
12) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին․
13) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին․
14) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին․
15) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին․
16) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին․
17) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին․
18) Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
|
| | |
|
|
|
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մարտի 25-ին՝ ժամը 16:00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի նիստը:
Օրակարգում՝
1․ Նաիրի համայնքի գրադարանների գործունեության մասին։
2.Համայնքի բնակչության տարբեր տարիքային խմբերի (հատկապես դեռահասների) շրջանում գիրք կարդալու մշակույթը զարգացնելու, գրադարանների ընթերցողների շարքերը շարունակաբար համալրելու նպատակով իրականացվող միջոցառումների մասին։
3․ Նաիրի համայնքի մշակույթի տների և արվեստի դպրոցների գործունեության մասին․ դրանց դերն ու նշանակությունը համայնքի մշակութային կյանքի զարգացման գործում։
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն
հանդիսացող հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք
Լոտի համարը
|
Տրանսպորտային միջոցի տեսակը
|
Մակնիշ
|
Մեկնարկային գինը
/դրամ/
|
Նախավճարի չափը
/դրամ/
|
Քայլի չափը
/դրամ/
|
Թողարկման տարեթիվը
|
Սահմանափակումներ և սերվիտուտներ
|
1
|
Թեթև մարդատար
|
LEXUS RX 300
|
1.760.000
|
880.000
|
88.000
|
2001թ.
|
չկան
|
2
|
Թեթև մարդատար
|
VAZ 21214
|
920.000
|
460.000
|
46.000
|
2008թ.
|
չկան
|
3
|
Թեթև մարդատար
|
VAZ 21214-126-20
|
904.000
|
452.000
|
45.200
|
2006թ.
|
չկան
|
4
|
Թեթև մարդատար
|
VAZ 21154-120-22
|
664.000
|
332.000
|
33.200
|
2011թ.
|
չկան
|
Աճուրդը կկայանա 2025թ․ապրիլի 22-ին, ժամը՝ 11։00-ին Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 1, 2-րդ հարկ։
Հայտերն ընդունվում են մինչև 2025թ․ ապրիլի 17-ը, ժամը՝ 17։00-ն։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 098-11-88-00 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ջեմմա Սարդարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նաիրիի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար՝
|
ԵՐԹՈՒՂՈՒ՝
|
NN
ը/կ
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը
|
Վերջնակետ
|
սպասարկման համար պահանջվող հիմնական և պահուստային
ավտոբուսների քանակը
|
1․
|
Եղվարդի ներքաղաքային N1
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք
|
3
|
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1․ Հայտ՝ ձև N 2: 2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն): 3.* Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ: 4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ: 5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր: 6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում ենթակարգավորական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագրի (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում): 7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար՝ նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին): Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: • Փաթեթները բացվելու են 23․04․2025թ․՝ ժամը 13։00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում․ • Մրցույթը կկայանա 2025 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․Եղվարդ, Երևանյան 1). • Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հայտարարությունը հրապարակելուց հետո աշխատանքային օրերին՝ ժամը 11:00-ից 17։00-ն.
• Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ (21.04.2025թ.՝ ժամը 11։00-ին, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժին).
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել (0224)-2-20-02 հեռախոuահամարով։ *Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում։
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հասմիկ Զաքարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/04/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի աճուրդ վաճառք
Լոտի համարը
|
Հողամասի գտնվելու վայրը
|
ծածկագիր
|
Մեկնարկային գինը
/դրամ/
|
Նախավճարի չափը
/դրամ/
|
Քայլի չափը
/դրամ/
|
Օգտագործման նպատակը
|
մակերեսը
/հա/
|
Ենթակառուցվածքների առկայությունը
|
Հողամասի որակական հատկանիշները
|
Սահմանափակումներ և սերվիտուտներ
|
1
|
Բուժական
|
07-020-0045-0013
|
1000000
|
500000
|
50000
|
Բնակավայրերի, խառը կառ․
|
0.0424
|
Ճանապարհ
|
Հարթ ռելիեֆ
|
չկան
|
Աճուրդը կկայանա 2025թ․ ապրիլի 14-ին, ժամը՝ 11։00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում։ Հայտերն ընդունվում են մինչև 2025թ․ ապրիլի 8-ը, ժամը՝ 17։00-ն։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0224)-2-26-28 կամ (0224)-2-24-41 հեռախոսահամարներով:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հասմիկ Զաքարյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025 թվականի մարտի 14-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ:
Օրակարգում՝
1)Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին.
2)Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին.
3)Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 241-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
4)Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
6)Նաիրի համայնքի սեփականություն հանդիսացող 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը և 100% մաշված, հետագա օգտագործման ոչ պիտանի և դուրս գրման ենթակա գույքի ցանկը հաստատելու մասին.
7)Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.
8) Նաիրի համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին.
9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանի աշխատակազմի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին.
10) <<Բուժականի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 169-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
11) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը << Զորավանի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 206-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
12) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը <<Եղվարդի համար 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 228-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
13) Նաիրի համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին.
14) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությամբ օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին.
15) Շրջակա միջավայրի նախարարությունից փորձաքննական եզրակացություն ստանալու համար <<Քար և Ավազ>> ՍՊԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին.
16) Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 8-ի N 172-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
17) Նաիրի համայնքի Արագյուղ բնակավայրում դպրոցի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
18) Բիզնես կենտրոնի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
19) Բազմաբնակարան շենքի կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
20) Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 19-ի N 84 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
21) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
22) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
23) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
24) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
25) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
26) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
27) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
28) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
29) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.
30) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.
31) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.
32) Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|