Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 31 և ապրիլի 19-ի N 56 որոշումներով հաստատված կարգերը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 4-ի եզրակացությունները՝ որոշում եմ.
1.Բավարարել համայնքի մի շարք բնակիչների դիմումները և Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական պաշտպանություն» ծրագրի 4729 հոդվածից հատկացնել ֆինանսական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2.Հարազատի թաղման ծախսերը հոգալու նպատակով Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական պաշտպանություն» ծրագրի 4726 հոդվածից հատկացնել.
1) Մարինե Հակոբյան (Աշոտ Հակոբյան, քաղաք Եղվարդ) – 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ,
2) Մհեր Նազարյան (Լարիսա Նազարյան, գյուղ Զորավան) - 100․0 (մեկ հարյուր) հազար դրամ։