Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Գուրգեն Թոռնիկի Սահակյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 1-ին նրբանցք, 1/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գուրգեն Թոռնիկի Սահակյանին պատկանող 07-053-0081-0036 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07012025-07-0145) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Գուրգեն Թոռնիկի Սահակյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: