Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի, 2191, 288, 305 հոդվածներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սուսաննա Ավետիքի Մկրտչյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0261-0021 կադաստրային ծածկագրի հողամասը օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ ՝ որոշում եմ.
1. Հողամասը ոչ նպատակային օգտագործելու համար Սուսաննա Ավետիքի Մկրտչյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100000(հարյուր հազար) դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարմումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Ավետիքի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: