Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2024 թ.

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.

1.Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Նժդեհի փողոց, 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0025-0310 կադաստրային ծածկագրից 0,00230 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի:

2. Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Նժդեհի փողոց, 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0025-0310 կադաստրային ծածկագրից 0,00230 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2023EPENRR) քաղաքացի Հայկ Բաղդասարի Սաֆարյանի (ծնված 1978 թվականի հոկտեմբերի 19-ին) կողմից ինքնակամ կառուցված 12,95 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

3. Օրինականացնել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Նժդեհի փողոց, 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0025-0310 կադաստրային ծածկագրից 0,00230 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2023EPENRR) ինքնակամ կառուցված շինությունը:

4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Նժդեհի փողոց, 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0025-0310 կադաստրային ծածկագրից 0,00230 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Հայկ Բաղդասարի Սաֆարյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Հայկուհի Ասատրյան   Անահիտ Մովսեսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝623ce2a9-6d2d-4604-8ad7-60d33bb230ef



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner