Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «Ժորժ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Ֆրունզե Դավթյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշի փողոց, 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ժորժ Շին» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0096-0002 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052024-07-0003) բնակելի տների կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «Ժորժ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Ֆրունզե Դավթյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: