Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունվարի 30-ին Լևոն Նիկիտի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Առափնյա փողոց, 35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լևոն Նիկիտի Մկրտչյանին պատկանող 07-004-0181-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2022RLU4WL) առկա 1989 թվականին ինքնակամ կառուցված 256,4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 25,3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 3,6 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 6,5 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական անվճար կարգով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։