Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի, հիմք ընդունելով Արթուր Սիմոնի Սիմոնյանի 2025 թվականի օգոստոսի 27-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Նաիրի hամայնքի Զովունի գյուղում գտնվող, Արթուր Սիմոնի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0269-0065 կադաստրային ծածկագրի 0.04 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխանակել Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0269-0022 կադաստրային ծածկագրի 0,04 հա գյուղատնտեսական նշանակության համարժեք հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |