Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Մարգարիտա Սաշայի Թորոսյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Մարգարիտա Սաշայի Թորոսյանին (ծնված 1965 թվականի հունվարի 15-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 4/9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0066-0121 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26122024-07-0138) 0.00398 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 272006 դրամ, հողամասի վրա կառուցված 21,03 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 18,86 քմ) ավտոտնակը, 18,83 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 18,8 քմ) ծածկը՝ 184631 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 482637 դրամ: