Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Էդգար Վլադիմիրի Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Էդգար Վլադիմիրի Հայրապետյանին պատկանող 07-053-0387-0024 կադաստրային ծածկագրի 0.1 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Էդգար Վլադիմիրի Հայրապետյանին պատկանող 07-053-0387-0024 կադաստրային ծածկագրի 0.1 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել խառը կառուցապատման։
3.Քաղաքացի Էդգար Վլադիմիրի Հայրապետյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 6795300 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: