Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Վաչիկ Վարդանյանի 2025 թվականի սեպտեմբերի թիվ 13 և սեպտեմբերի թիվ 15 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Սրբուհի Հովակիմյանին և Վադիս Համբարձումյանին պարգևատրելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Մշակութային միջոցառումներ>> ծրագրի 4727 հոդվածին հատկացնել համապատասխանաբար 150.0 և 400.0 հազարական դրամներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |