Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 27-ին «Ագրոտոռգ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Փայլակ Փիլիպոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.<<Ագրոտոռգ>> ՍՊԸ-ին տրամադրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Անտառտնտեսության թաղամասի 1-ին փողոց, 1 հասցեում գտնվող, 07-004-1597-0002 կադաստրային ծածկագրի հողամասում գյուղատնտեսական մթերքների մշակման, սառնարանային տնտեսության կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 16-ի <<Շահագործման թույլտվություն տալու և Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 8-ի N 2013-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 2775-Ա որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: