Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի, Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-Ն որոշման՝ որոշում եմ․
1․Տալ թույլտվություն <<Համբարձում Հովսեփյան Ռաֆիկի>> ԱՁ-ին Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, շենք 196/7 հասցեում գործող սգո սրահում 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների իրականացման և մատուցման համար։
2. Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա: