Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «Գրին Լիվինգ» ՍՊԸ-ի տնօրենի Դավիթ Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «Գրին Լիվինգ» ՍՊԸ-ի տնօրենի Դավիթ Մկրտչյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Հովհաննես Թումանյան փողոց, 11/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Գրին Լիվինգ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0065-0061 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի մարտի 18-ին N ՇԹ/799/4219-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բլոկավորված բնակելի տների կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։