Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Հովհաննես Արտակի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Արտակի Հովհաննիսյանին պատկանող 07-053-0380-0081 կադաստրային ծածկագրի 0,043002 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Հովհաննես Արտակի Հովհաննիսյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2922115 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: