Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 5-ին Վահե Սիմակի Երանոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Վահե Սիմակի Երանոսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի փողոց, 5-րդ նրբանցք, 46 հասցեում գտնվող, 07-053-0052-0026 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 28-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 3665-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: