Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վարդան Սեդրակի Մնեյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Սեդրակի Մնեյանին պատկանող 07-053-0381-0033 կադաստրային ծածկագրի 0,04163 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Վարդան Սեդրակի Մնեյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2777055 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: