Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զորավան գյուղում գտնվող, 07-031-0007-0015 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0.05978 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 9/2 շինություն:
2) 0.05978 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 9/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։