Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ավագ Ռոստոմի Բաղդասարյանի լիազորված անձ Արևիկ Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ավագ Ռոստոմի Բաղդասարյանի լիազորված անձ Արևիկ Դավթյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 2-րդ նրբանցք, 1/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ավագ Ռոստոմի Բաղդասարյանին պատկանող 07-053-0081-0040 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25032024-07-0140) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ավագ Ռոստոմի Բաղդասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: