Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի Զովունի գյուղի 11-րդ փողոց, 87 շենք, 4 բնակարանը 1976 թվականից մինչ օրս զբաղեցնում է Արթուր Մարտիրոսյանի ընտանիքը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 11-րդ փողոց, 87 շենք, բնակարան 4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25032020-07-0049) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Զովունի գյուղի բնակիչներ Արթուր Գուրգենի Մարտիրոսյանին, Ռուզաննա Կառլենի Սարգսյանին և Մանուկ Արթուրի Մարտիրոսյանին:
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Զովունու համայնքի ավագանու 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 7 որոշման 7.3.1 կետը։ |