Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Անդրանիկ Մկրտչյանի ներկայացրած դիմումը և այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությանև գոյություն ունեցող շինությունը կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չի ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն՝ որոշում եմ.

1. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամասի 1-ին փողոց, 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0246-0001 կադաստրային ծածկագրի 0,08 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման, հողամասում առկա 280,22 քմ մակերեսով կցաշարով բնակելի տների  գործառնական նշանակությունը՝  հասարակական նշանակության օբյեկտի, իսկ 103,72 քմ մակերեսով օժանդակ շինության գործառնական նշանակությունը՝ խոհանոցի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Հայկուհի Ասատրյան   Բաբկեն Բեգլարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝502c449a-9dee-408f-9f1b-5fe93df7ed58



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner