Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետը, ինչպես նաև <<Ամբեր Լիֆ>> ՍՊԸ-ի տնօրեն Արման Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Ամբեր Լիֆ>> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 07-004-0456-0038 կադաստրային ծածկագրից 0,9377 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողը և 1,04524 հա այլ հողատեսքը՝ 1,98294 հա ընդհանուր մակերեսով փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 3-րդ կարգի ջրովի պտղատու այգու (հնդավոր):
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։