Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ, 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-308 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Պռոշյան գյուղում գտնվող, «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 07-053-0379-0106 կադաստրային ծածկագրի 1,2168 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղի Պռոշյան գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված հարկայնության ԲՆԿԳ 1/1-ը փոխել ԲՆԿԳ-4 գոտիով:
2․ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |