Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռուբեն Կարապետի Դանիելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռուբեն Կարապետի Դանիելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Եղիշե Չարենցի 10-րդ փողոց, 17/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբեն և Կարապետ Դանիելյաններին պատկանող 07-065-0764-0024 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 04092024-07-0061) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռուբեն Կարապետի Դանիելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: