Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ե․ Չարենցի փողոց, 4-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հրայր Վազգենի Կարապետյանին պատկանող 07-004-0197-0053 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 06052025-07-0187) 0,048 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2.Բավարարել Հրայր Վազգենի Կարապետյանի լիազորված անձ Դավիթ Պապիկյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ե․ Չարենցի փողոց, 4-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հրայր Վազգենի Կարապետյանին պատկանող 07-004-0197-0053 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06052025-07-0187) առևտրի սրահի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Հրայր Վազգենի Կարապետյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: