Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Տիգրան Փանոսյանի լիազորված անձ Մխիթար Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Տիգրան Փանոսյանի լիազորված անձ Մխիթար Հովսեփյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշի փողոց, 113 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տիգրան Փանոսյանին և Մերի Ալեքսանյանին պատկանող 07-065-0124-0014 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի մարտի 24-ին N ՇԹ/799/4511-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։