Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Տարոն Ռուբիկի Գևորգյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Զորավար Անդրանիկի փողոց, 34 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Տարոն Ռուբիկի Գևորգյանին պատկանող 07-065-0312-0067 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 30052025-07-0231) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Տարոն Ռուբիկի Գևորգյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: